Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան

«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի կոչով»,-հայտարարել է փաստաբան, «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վարազդատ Հարությունյանը՝ խոսելով շարժման հավաքներին նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասնակցության մասին:
Նա ընդգծել է, որ Բագրատ Սրբազանը հստակ նշել է հաշտության ու համերաշխության հրամայականի և հրապարակում բոլորին տեսնելու իր ցանկության մասին:
«Վստահ եմ` շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին: Շատերն այլևս չեն էլ մտածի միանալու մասին:
Ինքս շաատ շատերի մասով ունեմ շաաատ լուրջ վերապահումներ, բայց պրոցեսին (ու խոշոր հաշվով հայրենիքի փրկությանը) չվնասելու գիտակցումն ավելի կարևոր է քան իմ հույզերը, անձնական մտածումներն ու քաղաքական նախասիրությունները»,-նշել է նա։