Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել Գազայի հատվածում մարդասիրական օգնության տրամադրումը
Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել մարդասիրական օգնությունը Գազայի հատվածի բնակիչներին:
Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։
«Մենք արդեն տրամադրում ենք այն և պատրաստ ենք ընդլայնել նման օգնության տրամադրումը: Մենք միշտ ընդգծել ենք, որ մարդասիրական օգնությունը կարող է իրականացվել և արդյունավետ կերպով այն իրականացնում ենք»,- ասել է Վերշինինը։
Նա ընդգծել է, որ հենց այդ պատճառով էլ ռուսական կողմը Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության հենց սկզբից հանդես է եկել հրադադարի օգտին։