Թուրքիան և Ուկրաինան քննարկել են հացահատիկի գործարքի վերսկսումը

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և նրա ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովը քննարկել են հացահատիկի գործարքի վերսկսման հնարավորությունը:
Այս մասին Yirmi Dort հեռուստաալիքին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Նրանց խոսքով, Գյուլերի եւ Ումերովի հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում։ Թուրքական կողմը աջակցություն է հայտնել Ուկրաինայի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը, քաղաքական գործիչները քննարկել են նաև Սեւծովյան հացահատիկի նախաձեռնության վերսկսման հնարավորությունը։