Ծաղկաձորում կվադրոցիկլ է կողաշրջվել. կա 2 զոհ, 2 վիրավոր
Ջրհեղեղ Ավստրալիայում. կան զոհեր և անհետ կորածներ105 հեռախոսահամարը ներկա պահին չի սպասարկում. Երեւանի քաղաքապետարան
590 հազար դոլարի գողությունը կազմակերպել է Գոռ Թադևոսյանը. սիլիկոնե դիմակ է օգտագործվել. Armlur
Զանգակատուն գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վարորդը հիվանդանոցում մահացել է Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով նիստում Հայաստանը կներկայացնի դեսպան Արսենյանը
Մարմարիկ գետում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ
Շուշան Փաշինյանն ավարտել է Գերմանիայի UWC Robert Bosch college-ըՈւկրաինան մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ռուսաստանի Դաշնության մի շարք մարզերի վրաԱրմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. ԱԽ գրասենյակը հայտնում է պատճառըԳործող իշխանության դեմ պայքարի հելածներից մի մասն ակնհայտորեն ոչ թե Նիկոլի հեռացման վրա է աշխատում, այլ՝ իրենց տեղը «արևի տակ» գտնելու համար․ ԱբրահամյանՔննիչը որոշում է կայացրել Անի Խաչատրյանի հայտնի հայտարարության մասով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌԴ-Ադրբեջան հարաբերություններում վիճակն այն աստիճանի վատ է, որ Բաքվին ուղղված կիսաաղերսական գրառում է կատարել անձամբ Դուգինը․ Ոսկանյան
590 հազար դոլարի հաշփտակության դեպքը բացահայտվել է. ձերբակալվածները տվել են խոստովանական ցուցմունք
Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր»-ն Իտալիայի չեմպիոնի տիտղոսը զիջեց «Նապոլի»-ին Իշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը և նոր բիզնեսներ է գնում. «Ժողովուրդ»
Ջրասուզակներն ու փրկարարները Մարմարիկ գետում հայտնաբերեցին 2-ամյա Տիգրանի մարմինը
«Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հերթական դեպքը․ Դավթաշենում ձերբակալվածներից մեկը 30-ամյա կին էՈստիկանները ձերբակալեցին ավտոմեքենայի հայելիներ հափշտակողին. գողոնը հայտնաբերվել էՀնդկաստանում հորդառատ անձրևները, կարկուտը և կայծակը 56 մարդու կյանք են խլելՊաշտոնյաների կողմից շահերի բախման դեպքերի վերաբերյալ ուսումնասիրությունների թիվը 8.5 տոկոսով աճել է. «Ժողովուրդ»Բյուջեից տարօրինակ ծախսեր` Իջևանի առևտրային կազմակերպությանը. «Հրապարակ»Ռուսաստանն ակտիվանում է Հարավային Կովկասի ուղղությամբ. «Փաստ»«Փորձանք» է կախվել Էջմիածնի գլխին. ՔՊ-ում միամտաբար կարծում են, թե «բոմբ» թեկնածու է.  «Հրապարակ»Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ վարույթ է հարուցվել. ԿԿՀ-ն ուսումնասիրել է «Ժողովուրդ» օրաթերթի հորդվածի իսկությունը. «Ժողովուրդ»Զբոսաշրջիկներին կտրվի հետվճար, եթե նրանք որոշակի սահմանաչափի գումար ծախսեն Հայաստանում. «Փաստ» ՔՊ-ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված. «Հրապարակ»․Ֆիլիպիններում ուժգին երկրաշարժ է գրանցվել«Սեւ բերդի մասին. այո՛, պետք է լինես կույր, որ չնկատես…». Սամվել Բալասանյանի որդիԿոռուպցիայի դեմ պայքարի փոխարեն՝ օրինականացում. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կարճատեւ այց է կատարել Մոսկվա. «Հրապարակ»Խառն են, շատ խառն են. «Փաստ»Վթար Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում. կա տուժածԵղեգնաձորի մշակույթի տան ֆինանսավորումը կդադարեցվի. ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանի «պահանջները չեն բավարարվել». «Ժողովուրդ»Փաշինյանի խաղաղության պլանը և եվրախոստումները, որոնք երբեք չեն իրականանա. «Փաստ» Փնտրվում է թեկնածու. «Հրապարակ»Թեհլիրյանը զգետնեց Ցեղասպանության գլխավոր պատասխանատուին և անմահացավ ազգային հիշողության մեջՌուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի մեղադրական եզրակացությունը ստեղծում է վտանգավոր նախադեպՕմանի ԱԳ նախարարը մեխանիզմներ է առաջարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի հասնելու համարՆեմեսիս գործողության թիրախում հայտնվեցին Ցեղասպանության` անպատիժ մնացած կազմակերպիչներըԹուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնըԱնչելոտին հաստատել է՝ Ալոնսոն կգլխավորի ՌեալըԵվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի մայիսի 23-ի նիստի արդյունքներըՇարունակվում են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինաշխատանքներըԻշխանությունը Սերժ Սարգսյանի դեմ հերթական կեղծ մեղադրանքն է փաթեթավորել․ Տիգրան ԱբրահամյանՄոնրեալի Սուրբ Հակոբ ազգային վարժարանը շարունակում է պահպանել մայրենի լեզուն և ազգային ինքնությունըԸնտրություններին ընդառաջ հասարակության վրա պետք է «վաճառի» նաև եվրոինտեգրման թեմանՀերթական ողբերգական դեպքը՝ Երևանում նոր կառուցվող էլիտար շենքումԱնթիլիասի մայրավանքում լույս է տեսել «Արցախի դեմ ցեղասպանության» գիտաժողովի նյութերի հավաքածուն
Հասարակություն

Շուշիի՝ ոչնչացված «Ղազանչեցոցի» կողքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցել

«Գարդման-Շիրվան-Նախիջեւան» համահայկական միության հայտարարությունը 

Ադրբեջանի յուրացման բազմավեկտոր քաղաքականության ապօրինի շոշափուկները տարածվել են նաև Շուշիի վրա՝ իսլամական աշխարհի մշակութային կենտրոն հռչակելուց անցնելով դրա անվերահսկելի բնակեցմանը։ Շուշիի հայկական հոգևոր-մշակութային միջավայրի ոչնչացումը զուգահեռվում է Շուշիի դիմագծի արմատական խեղաթյուրմանը ցանկալի լույսի ներքո։ Շուշիի հայկական գերեզմանատունը վերածվել է ճանապարհաշինության թիրախի, հիմնահատակ ոչնչացված Կանաչ ժամի կողքին նախագծվում է Ադրբեջանի ամենամեծ մզկիթի կառուցումը, Սուրբ Առաքելոց եկեղեցին ենթարկվում է կամայական «վերակառուցման»։ Շարքը կարելի է անվերջ շարունակել։ Սա մի փոքր մասն է այն բոլոր հանցագործությունների, որ հեղինակել են ադրբեջանական տարբեր վարչակարգեր Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ։
 
Անհրաժեշտ է վերհիշել, որ 1920 թվականին Խոսրով բեկ Սուլթանովը, իսլամական Նովրուզ տոնի պատրվակով հսկայական բանակով հայաթափման ենթարկեց Շուշին՝ առանց սեռի և տարիքի խտրության հրետանային կրակի մատնելով, այրելով հայկական թաղամասերը, թիրախավորելով փախչող բնակչությանը։ Սա Շուշիի առաջին ամբողջական հայաթափումն էր 23 հազար հայ բնակչությունը կամ դարձավ կրակի ու սպանդի զոհ, կամ ստիպված եղավ մազապուրծ փախուստի դիմել։ 1988֊1989 թթ. Շուշին ևս մեկ անգամ ենթարկվեց հայաթափման, որը 1988֊1992 թթ. հայության նկատմամբ ադրբեջանական համակարգային ագրեսիայի դրվագներից մեկն էր։ Շուշին հերթական անգամ հայաթափվեց 2020 թ․ 44-օրյա պատերազմի արդյունքում։ 

Շուշիի հայության վերադարձի անքակտելի իրավունքը ամրագրված է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով, որով նախատեսվում էր, որ «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»։ Ադրբեջանը անցած երեք տարիների ընթացքում ոչ միայն հանձն չառավ Շուշիի և մյուս բնակավայրերի փախստականության վերադարձի երաշխավորված իրագործումը, այլև էթնիկ զտման ենթարկեց Լեռնային Ղարաբաղի մնացյալ հատվածի հայությանը՝ ընդհանուր 150 հազար հայեր վերջին տարիներին վերածվել են բռնի տեղահանվածների, որոնց անվտանգ և միջազգայնորեն երաշխավորված վերադարձի իրավունքը երևէ պարագայում չի կարող անտեսվել։
Շուշիի միակողմանի բնակեցումը ադրբեջանական հանցավորության հերթական ցուցիչն է, որը լրացնում է Ադրբեջանի հակահայկական քաղաքականության գործնական իրականացումը։
 
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակեցման ապօրինի գործընթացը, որը խստորեն ոտնահարում է էթնիկ զտման ենթարկված հայ բնակչության անօտարելի՝ վերադարձի իրավունքը և դրա անխափան իրացման հեռանկարը։ Ադրբեջանական ամենաթողությունը վերածվել է տարածաշրջանային սպառնալիքի, իսկ Լեռնային Ղարաբաղի կամայական բնակեցումը լրջագույն խնդիր է, որը չի ենթարկվում որևէ վերահսկողության, մինչդեռ հայ բնակչության վերադարձը պետք է իրացվեր ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո։ Մենք կոչ ենք անում, ՄԱԿ-ին, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին հանձնառու գտնվել իրենց մանդատին և քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ակաբեկչական վարչակազմի կողմից նախաձեռնված գործընթացը կասեցնելու ու իրավական գործընթացներ նախաձեռնելու համար։