Սանկտ Պետերբուրգում պայթյունի հետևանքով յոթ զինվորական է տուժել
Սանկտ Պետերբուրգի ռազմական օկրուգից հայտնել են, որ ակադեմիայի տնտեսական տարածքում պայթյունի հետևանքով յոթ զինվորական է տուժել, փոխանցում է Риа Новости-ն։ Բոլոր տուժածները տեղափոխվել են ՌԴ Պաշտպանության նախարարության բուժհաստատություն։
Պարզվում են դեպքի պատճառներն ու հանգամանքները։