Ադրբեջանը Սերբիայից ձեռք կբերի Nora-B 52NG ինքնագնաց հաուբիցներ
Ադրբեջանը բանակցություններ է վարում Սերբիայից Nora-B 52NG ինքնագնաց հաուբիցների գնման վերաբերյալ:
Այս մասին գրում է World Defense News-ը: Կողմերն ավարտել են բանակցությունները և պայմանագիր ստորագրել փետրվարին։
Պայմանագրի պայմանների համաձայն՝ Ադրբեջանը կստանա 48 միավոր Nora-B 52NG հաուբից, որը մշակվել է սերբական Yugoimport SDPR պաշտպանական-արդյունաբերական ընկերության կողմից։
Հաղորդվում է, որ պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 339 միլիոն դոլար: