«Հեզբոլլահը» խոցել է իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի երկնքում
Շիական «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ «երկիր-օդ» հրթիռով խոցել է իսրայելական Hermes 450 անօդաչու թռչող սարքը Լիբանանի երկնքում: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ Իրանի հետ կապված խմբավորումը վերջին շաբաթներին մի քանի անօդաչու թռչող սարքեր է խոցել կամ վերահսկողության տակ է վերցրել։
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է խոցված անօդաչու թռչող սարքի մասին տեղեկությունը։