Լեհաստանում ֆերմերները արգելափակել են բեռնատարների շարժը Գերմանիայի հետ սահմանին
Լեհ ֆերմերները, դժգոհ լինելով իշխանությունների գյուղատնտեսական քաղաքականությունից, արգելափակել են բեռնատարների շարժը Գերմանիայի հետ սահմանին գտնվող A2 մայրուղու երկայնքով։ Այս մասին հայտնում է տեղական RMF FM ռադիոկայանը։
Լրագրողները հայտնել են, որ բողոքի ակցիայի մասնակից ֆերմերները իրենց տրակտորները հատուկ են տարել լեհ-գերմանական սահման։ Քաղաքացիներն այնպես են տեղադրել դրանք, որ մայրուղով կարող են անցնել միայն փոքր մեքենաներ։
Այդ պատճառով բեռնափոխադրումների համար օգտագործվող բեռնատարների վարորդները ստիպված են լինում շրջանցիկ ճանապարհներ գտնել։ Միաժամանակ, ըստ լրատվամիջոցների, բողոքի ակցիան պետք է տեւի մինչեւ երեկո։ Սակայն որոշ ֆերմերներ սպառնացել են մի քանի ամսով փակել մայրուղին, եթե երկրի ղեկավարությունը չարձագանքի նրանց գործողություններին։