Ադրբեջանի հոսպիտալում առանց ցավազրկման վիրահատել ու ներքին կարեր են դրել հայ զինծառայողներին. ՄԻՊ (տեսանյութ)
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է՝ Բաքվի հոսպիտալում հայ գերիների հետ վատ են վերաբերվել։ Այս մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեղեկացրեց լրագրողների հետ զրույցում։
«Օրինակ, բժշկական միջամտություն է կատարվել առանց ցավազրկման։ Խոսքը վիրահատությունների, վերքերը կարելու, վիրակապելու մասին է։ Այդ միջամտությունների ժամանակ պացիենտները բժշկական պրոտոկոլներով պետք է նախապես ցավազրկվեն։
Տղաները ենթարկվել են նաև հոգեբանական ճնշման և ներկա պահին նրանք անցնում են ֆիզիկական և հոգեբանական ռեաբիլիտացում»,- ասաց Քրիստիննե Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում