Նույնիսկ թշնամուս չեմ ցանկանա այդպիսի սկզբունքային դատավոր. Արսեն Բաբայան
Ավետիք Չալաբյանի գործով դատական լսումների առաջին նիստին էի մասնակցում:Այս մասին թելեգրամի իր ալիքում գրել է Արսեն Բաբայանը:
«Դատավորը, բոլորի կողմից հարգված և մեծ հեղինակություն վայելող Մնացական Մարտիրոսյանն է:
Պատվարժան դատարանը գտնվեց իր յուրովի սկզբունքայնության գագաթին և պաշտպանության կողմի բոլոր փորձերը, որպեսզի վերականգնվի Չալաբյանի խախտված հիմնարար իրավունքը՝ ձախողվեցին:
Նույնիսկ թշնամուս չեմ ցանկանա այդպիսի սկզբունքային դատավոր»,-գրել է Բաբայանը: