Նացիզմը կա՛մ պետք է 100%-ով արմատախիլ արվի, կա՛մ այն մի քանի տարի հետո գլուխ կբարձրացնի. Պատրուշև
Ռուսաստանը չի հետապնդում Ուկրաինայում «հատուկ օպերացիան» ավարտելու վերջնաժամկետները, նրա առջև խնդիր է դրված 100 տոկոսով «վերացնել նացիզմը», հակառակ դեպքում մի քանի տարի հետո գլուխ կբարձրացնի այն, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը «Փաստարկներ և փաստեր» թերթին տված հարցազրույցում:
«Մենք վերջնաժամկետ չենք հետապնդում»,- ընդգծեց նա՝ պատասխանելով որոշ մարդկանց մտահոգությանը՝ ռազմական հատուկ գործողության ժամկետների ուշացման վերաբերյալ հարցին։
«Նացիզմը կա՛մ պետք է 100%-ով արմատախիլ արվի, կա՛մ այն մի քանի տարի հետո գլուխ կբարձրացնի, և նույնիսկ ավելի տգեղ ձևով»,- ասել է Պատրուշևը: