Ադիբեկյանը մեղադրյալի կարգավիճակ ստացավ, Ռուբենը միջնորդեց, որ տուժող ճանաչեն նիկոլին, խոստացավ, որ առերեսման ժամանակ Ադիբեկյանը վնաս չի հասցնի նրան. Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադիբեկյանի (ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյան-խմբ.).ճակատագրով հետաքրքրվողների համար.
Գործով ստացավ մեղադրյալի կարգավիճակ ու պարզվեց, որ գործի մեջ չկա «տուժող» ու պարզ չի ում ա վիրավորել։ Ռուբենը (իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան-խմբ.) միջնորդություն ներկայացրեց, որ տուժող ճանաչեն նիկոլին։ Նաև խոստացավ, որ սահմանափակ տարածքում միասին գտնվելիս, որևէ վնաս Ադիբեկյանը չի հասցնի առերեսման դեպքում»։