Պեսկովը խոսել է Պուտինի ու Մերկելի շփումների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպման ժամկետների վերաբերյալ հստակեցումներ չկան: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նախօրեին հեռախոսազրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են հետագա անձնական շփումների շուրջ: «Առայժմ հանդիպման վերաբերյալ որևէ տեղեկություն չկա: Դուք գիտեք, որ անհրաժեշտության դեպքում և՛ նախագահը, և՛ կանցլերը հայտարարությամբ են հանդես գալիս, այս կապակցությամբ հաղորդակցության համար գործիքակազմի պակաս չկա», - ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի՞ն է լինելու Պուտինի և Մերկելի շփումները. հեռախոսակապով, թե՞ հանդիպման ձևաչափով։