«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է թիմ հրավիրել Կեյլոր Նավասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է թիմ հրավիրել ֆրանսիական «ՊՍԺ»–ի դարպասապահ Կեյլոր Նավասին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Անգլիական ակումբը դարպասապահի լուրջ խնդիր ունի, քանի որ Դավիդ Դե Խեան գտնվում է վատ մարզավիճակում և թիմն այդ բացը ցանկանում է լրացնել Կեյլոր Նավասի տրանսվերով։
Փարիզյան ակումբն իր հերթին առաջիկայում կգնի Ջանլուիջջի Դոննարումային, ով ամենայն հավանականությամբ կլինի թիմի առաջին դարպասապահը։ Ընդգծենք, որ Նավասի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուս»-ը։