Մադրիդի «Ռեալը» կարող է գնել Ռահիմ Ստեռլինգին
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստեռլինգը կարող է ամռանը փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ Ստեռլինգը վերջին շրջանում տեղը կորցրել է մեկնարկային կազմում և այդ առիթից կարող է օգտվել Մադրիդի «Ռեալը»։
Ընդգծենք, որ արքայական ակումբը ամռանը կկատարի մեծ համալրումներ և այդ ֆոնին Ստեռլինգը զգալի կուժեղացնի իսպանական գրանդի կազմը։