ԱՄՆ-ը պատմել է, թե ինչպես են պատրաստվում Չինաստանի հետ հակամարտության
Պենտագոնը մտադիր է մեծացնել ամերիկյան Switchblade 600 զինամթերքի արտադրության ֆինանսավորումը, քանի որ պատրաստվում է Չինաստանի հետ հնարավոր հակամարտությանը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
«Տանկ ոչնչացնող անօդաչու թռչող սարքը զգալի ներդրումներ կստանա՝ որպեսզի արագ նախապատրաստվեն Չինաստանի հետ հնարավոր հակամարտությանը», - ասվում է հրատարակության մեջ:
Հակատանկային անօդաչու թռչող սարքերն արտադրվում են Վիրջինիայի AeroVironment Inc ընկերության կողմից: Գործակալության տվյալներով՝ Կոնգրեսը հավանություն է տվել 500 միլիոն դոլարի հատկացմանը Replicator ծրագրի զարգացման համար այս ֆինանսական տարում: