Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք․․․ Դավիթ Ամալյան
Սա քաղաքականություն չէ, սա սիրո ծառայություն է։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից կազմակերպված քայլերթին միացած երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը։
«Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք, այս դեպքում սերն է հաղթելու, ոչ թե ատելությունը։ Մենք ոչ մեկի ճանապարհը չենք փակում, ոչ մեկին չմիանալու համար չենք հայհոյում, ուղղակի ասում ենք՝ հիշեք, որ սիրելը ավելի մեծ արժեք է, քան մնացածը։ Եթե ի վիճակի եք սիրելու, միացեք, Աստված բոլորի հետ»,- ասաց նա։