ԱՄՆ-ի կողմից Իսրայելին սպառազինությունների մատակարարումը դադարեցված է
Իսրայելին զենքի վաճառքը, որը ԱՄՆ-ը դադարեցրել էր անցյալ շաբաթ՝ Ռաֆահի գործողության հետ կապված մտահոգությունների պատճառով, ներառում էր տարբեր տեսակի օդային ռումբեր, այդ թվում՝ Mark 82 և Mark 84:
Այս մասին հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային:
Ավելի վաղ Axios-ը, հղում անելով իսրայելցի անանուն պաշտոնյաներին, հայտարարել էր, որ ԱՄՆ-ը հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո առաջին անգամ դադարեցրել է զինամթերքի մատակարարումը Իսրայել։