Իսրայելը վերահսկողություն է հաստատել Ռաֆահի անցակետի պաղեստինյան հատվածի վրա
Իսրայելը վերահսկողություն է հաստատել Եգիպտոսի հետ Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետի պաղեստինյան հատվածի վրա:
Այս մասին հայտնում է Haaretz-ը՝ հղում անելով իսրայելական բանակին։
Երկուշաբթի հրեական պետական բանակը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածի հարավային Ռաֆահի արևելյան շրջանում, որտեղ մոտ 1,5 միլիոն պաղեստինցիներ ստիպված են փախչել բնակավայրի հյուսիսային և կենտրոնական հատվածներից:
«Օպերատիվ հսկողություն է ձեռք բերվել Ռաֆահ անցակետի պաղեստինյան հատվածում»,- ասվում է հաղորդագրության մեջ։