ԱՄՆ-ում խոսել են Զելենսկու դեմ մահափորձի մասին
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության մի շարք ներկայացուցիչների, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու սպանության Ռուսաստանի փորձի մասին տեղեկատվությունը։
Միլլերն ասել է, որ դա ցույց է տալիս Ռուսաստանի իշխանությունների անբարոյականությունը։
«Ակնհայտ է, որ սա միայն խոսում է այն անբարոյականության մասին, որը մենք տեսել ենք Վլադիմիր Պուտինի կառավարությունից այս պատերազմի սկզբից ի վեր»,- ընդգծել է նա։