Դոնալդ Թրամփը կարող է մասնակցել ԱՄՆ-ի 2024 թվականի նախագահական ընտրություններին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ 2024 թվականին ինքը կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնում է Ria.ru -ն:
Ելույթ ունենալով Օռլանդոյում ընթացող պահպանողական CPAC խորհրդաժողովում ՝ Թրամփն ասել է, որ դեմոկրատները «վճռականորեն կպարտվեն» 2024 թվականի նախագահական ընտրություններում:
Թրամփը կրկնել է այն պնդումը, որ ինքը չի պարտվել, այլ հաղթել է 2020-ի ընտրություններում: «Ես կարող եմ որոշել նրանց երրորդ անգամ հաղթել», - ասել է Թրամփը: