ԳՇ-ի հայտարարության ներքո կարելի է տեսնել, որ ԶՈւ շտաբը և հրամանակազմը պատրաստ են տրամադրել ապացույցներ. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
ԳՇ-ի հայտարարության մեջ որպես այդպիսին ապացուցողական բազա չկա. դա հայտարարություն է, որի ներքո արդեն կարելի է տեսնել Զինված ուժերի շտաբի եւ հրամանակազմի պատրաստակամությունը՝ տրամադրել այդ ապացույցները։
Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը և հավելեց, որ դա ասում է որպես իրավաբան։
«Այդ դեպքում այո, Գլխավոր դատախազը պարտավոր է օրենքով սահմանված միջոցառումներ ձեռնարկել եւ քրեական գործ հարուցել Հայաստանի պատմության տիեզերական մասշտաբի դավաճանի նկատմամբ»,- նշեց նա։