Երբ իշխանությունը սկսում է անհանգստանալ իր վերարտադրության համար` գտնում է Ջհանգիրյանին. Լիլիթ Մանուկյան
Գիտեք չէ՞, երբ իշխանությունը սկսում է անհանգստանալ իր վերարտադրության համար` գտնում է Ջհանգիրյանի նման տաղանդավորի, ով այս երկրի բոլոր իշխանություններին ծառայություն է մատուցել հենց այդ գծով` վերարտադրվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լիլիթ Մանուկյանը։
«1995ից սկսած ընտրակեղծիքների տեսակների ուղղությամբ սրեղծագործական միտք է դրսևորել:
Սկզբում քվերակում էին մահացածները, հետո սկսեցին քվերակել նաև արտագաղթածները, հետո տրվեցին նոր անձնագրեր ասենք ոչ Երևանի բնակիչների` Երևանի գրանցումով, եղան նաև կոնկրետ թեկնածուների ընտրության համար ոչ այդ թաղամասում ապրողների հասցեների տեղափոխություններ, այդ տեխնոլոգիաների ճարտարապետերից մեկը Գագիկ Ջհանգիրյանն էր:
Հիմա հարց. ինչի՞ց է սկսել վախենալ ամենալեգիտիմ իրեն համարող, ամենմեծ թվով ընտրողներ ունենալու վստահություն ունեցող իշխանությունը,որ գտել, ես կասեի պեղել է նախկինագույն Ջհանգիրյանին ու մոռացել իր ամենասիրելի հակաքարոզչական նախկին բառը նրա կողքին դնել:
Թեև իրենց հետ աշխատող շատ շատերը նախկին լինելով` նախկին չեն, ինչպես օլիգարխը գործարար դարձավ, երբ իրենց հետ փողի լեզվով սկսեց աշխատել:
Այ այսպիսի բաներ»: