Գարեթ Բեյլը կարող է վերադառնալ Անգլիա
Անգլիական «Նյուքասլ»-ի նոր սեփականատերերը ցանկանում են գնել Գարեթ Բեյլի տրանսֆերը։ Այս մասին տեղեկանում ենք Marca-ից։
Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբը նոր մրցաշրջանում կարող է համալրվել 2-3 աստղերով, որոնցից մեկը կլինի Բեյլը։
Տրանսֆերը կարող է գնահատվել 20 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ Բեյլը Մադրիդում տարեկան ստանում է 17 միլիոն եվրո աշխատավարձ։