Տուպիկի առաջ ենք․ Քաղաքացիները կոմունալ վճարների համար կառավարությունից ժամանակ են խնդրում (տեսանյութ)
Հնարավոր չէ կոմունալ վճարում անել, երբ չես աշխատում, եկամուտ չունես: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին քաղաքացիները, ովքեր կարծում են, որ Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ: Քաղաքացիները դժգոհեցին նաև բանկերի վճարման հետ կապված:
Նրանց խոսքով` բանկերը պարտադրում են երկու ամսվա վճարումը միանգամից կատարել, ինչն անհնար է: Մեզ հետ զրույցում Քաղացիները խնդրեցին ու կոչ արեցին Կառավարությանը քայլեր ձեռնարկել: Նրանցից մեկը նշեց, որ գազի տեսուչը մի քանի օր ժամանակ է տվել վճարումը կատարելու համար, հակառակ դեպքում գազամատակարարումը կանջատի: