Բրազիլիայում կորոնավիրուսից 4 օրական երեխա է մահացել
Բրազիլական Նատալ քաղաքում ծննդից 4 օր հետո կորոնավիրուսից մահացել է նորածին երեխա։ Այս մասին տեղեկանում ենք Globol 1 պորտալից։
Նշվում է, որ երեխան մահացել է ապրիլի 7-ին։ Դեռ հայտնի չէ, թե երեխան ե՞րբ է վարակվել կորոնավիրուսով։ Այս պահին երեխայի մայրը սպասում է իր թեստի պատասխանին։
Հիշեցնենք, որ Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսի 15 հազար դեպք։