Աշխարհահռչակ բասկետբոլիստ Կևին Դյուրանտի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
NBA-ի աշխարհահռչակ բասկետբոլիստ Կևին Դյուրանտի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Այս մասին տեղեկանում ենք լրագրող Շամս Չարանիի թվիթթերյան գրառումից։
Դյուրանտը գրառում է կատարել և նշել․ «Ինձ հետ ամեն ինչ կարգին է։ Մնացեք կարանտինում։ Ուշադիր եղեք և լավ նայեք ձեզ։ Մենք անցնում ենք այս ամենի միջով»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դյուրանտի «Բրուքլին Նեթս» թիմի ևս 4 բասկետբոլիստների մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս։