Ինչո՞ւ փոշմանեց Վահե Գրիգորյանը
Սահմանադրական դատարանի ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանը փոշմանել է ու որոշել, որ իրեն այլևս բարձր դատարանի նախագահի աթոռը չի ձգում: Եթե ամռանը այդ աթոռը Վահե Գրիգորյանի ՍԴ գնալու միակ ձգողական ուժն էր, ապա հիմա պարզվում է Վահե Գրիգորյանը բավարարվում է դատավորի կարգավիճակով: Բայց ինչն է այստեղ կարևոր. այն՝ թե ինչու Գրիգորյանը հետ նահանջեց երազանքից,. դրա համար կա մի քանի պատճառ. կամ Գրիգորյանն իր անաշխատունակությամբ տապալել է իր գործուղումը ՍԴ և չի կարողացել անել այնպես, որ ՍԴ-ի հետ կապված իշխանությունը ստիպված չլիներ հակապետական և հակասահմանադրական օրենք բերել ու դեմ տալ պատգամավորներին ու հետո դա հանրաքվեի տեսքով սաղացնել ժողովրդի վրա, կամ Նիկոլ Փաշինյանի համար Գրիգորյանի գրած տեքստերն իրենց արդյունքը չեն տվել ու իշխանությունը դեմ է առել պատին:
Այստեղ կա նաև մեկ այլ հանգամանք, Փաշինյանը ծանոթացել է Գրիգորյանի ստացած պարգևավճարների ու աշխատավարձի մասին նյութին խորությամբ ու համոզվել, որ Գրիգորյանը իսկապես համը հանել է: Վահե Գրիգորյանի ինքնախոստովանությունը այն մասին, որ չի ցանկանում դառնալ ՍԴ նախագահ, իր երազանքի էվոլուցիայի մասին էր, որի մասին նա չէր խոսի, եթե Փաշինյանի դժգոհությունը չլիներ:
Գրիգորյանն իր երազանքի ՍԴ նախագահ դառնալու համար ունի ընդամենը մեկ ելք՝ ամեն գնով հանրաքվեի քարոզարշավի ժամանակ քարոզել ԱՅՈ-ն, հակառակ պարագայում ՈՉ-ը կսրբի ու կտանի և Փաշինյանին, և նրա սրտի դատավոր Վահե Գրիգորյանին, իհարկե Գրիգորյանը կարիք ունի նաև Փաշինյանի համար գրվելիք տեքստերը թարմացնելու, քանի որ հներն այլևս մատնում են նրան:
NewsPress.am