Շոուն հասավ էնտեղ, որ ոստիկաններն էլ էին ծիծաղում ու հասկանում, որ ամոթ է․ Նարեկ Սամսոնյանն իրեն բերման ենթարկելու մասին (տեսանյութ)
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն անդրադարձել է հունվարի 28-ին տեղի ունեցած ձերբակալություններին։
«-Երեկվա մասկի շոուի հիմնական պատճառները, քաղաքական ուղերձը, ինձ ձերբակալելու տրագիկոմեդիան, ապօրինի զենք, թմրամիջոցների շրջանառություն և այլն...
-Իշխանության պրոպագանդիստների նյարդային ջղաձգումներն ու հիմնական աբսուրդ թեզերը (թալանչիներին են սպասարկում, նախկին ռեժիմն են հետ բերում, նախկինները, նախկինների նախկինները),
-Մարդու իրավունքների պաշտպան, Արման Թաթոյանին,
-Քաղաքական ուժերի կոնսոլիդացիան և որոշների աններելի լռությունը,
-Իշխանափոխության մեխանիկան և իշխանության ջղաձգումները»,-գրել է Սամսոնյանը։
Նա իր եթերի ժամանակ նկատեց․
«Իրականում, մեզ բերման ենթարկող տղերքը, երբ Նիկոլին մեր էին քրֆում, երբ Նիկոլն ընդդիմադիր էր՝ Նիկոլն ինձ համար ուղղակի Նիկոլ էր, վաղը, որ իրենք պետք է դատապարտյալ Փաշինյան ասեն Նիկոլին ու հետևից քրֆեն՝ ինքը իմ համար էդ ժամանակել պետք ա լինի Նիկոլը, ի տարբերություն նրան, որ իրենց համար փոփոխական է՝ մի օր քֆուր, մի օր պարոն Փաշինյան»,- ասաց Նարեկ Սամսոնյանը։
Նրա խոսքով՝ բերման ենթարկելու ժամանակ, ոստիկաններն իրենց լավ են պահել, անգամ կատակել են․ «Շոուն հասավ էնտեղ, որ իրենք էլ էին ծիծաղում ու հասկանում, որ ամոթ է։ Դե իրենք իրենց գործն էին անում․ վաղը մյուս օրը որ հարցնեն՝ տղերք, ում հրամանն էիք կատարում, պետք ա ասեն՝ գժի, իսկ էսօր դեռ իրենց համար պարոն Փաշինյան է»։