Լուկաս Պակետան մնում է «Միլան»-ում
Իտալական «Միլան»-ի բրազիլացի ֆուտբոլիստ Լուկաս Պակետան մինչև ամառ կմնա «Միլանում»։
Այս մասին տեղեկանում ենք Corriere dello Sport կայքից։ Աղբյուրը նշում է, որ ակումբի ղեկավարները մարզչին հորդորել են տեղ գտնել բրազիլացու համար թիմի կազմում։
Թիմը հասկանում է, որ Պակետային նստեցնելով պահեստայինների նստարանին չի կարող ամռանը բարձր գնով վաճառել նրան։
Ընդգծենք,որ Պակետան միալնյան ակումբ է եկել նախորդ ձմռանը։