Ինձ համար Ռոնալդուի հետ մրցակցությունն առանձնահատուկ է եղել. Մեսսի
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր և Կրիշտիանու Ռոնալդուի պայքարի մասին և այն անվանել յուրահատուկ: Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից:
Նա մասնավորապես նշել է. «Դա բացառիկ մրցակցություն էր, որը կմնա հավիտենական: Ինձ համար դա եղել է առանձնահատուկ»:
Ընդգծենք, որ այս մրցակցության մեջ վերջին արդյունքը գրանցեց Ռոնալդուն, ով հեթ-տրիկների քանակով առաջ անցավ Մեսսիից: