Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սև ցուցակից»․ Hetq.amՏավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն ՄանուկյանԵս վստահ եմ, որ Երևանի և Բուդապեշտի միջև չվերթը բավական մեծ հետաքրքրության կարժանանա և՛ հայ զբոսաշրջիկների կողմից և՛ հունգարացի զբոսաշրջիկների կողմից. Միրզոյանը` Բուդապեշտում Գավառում քայլերթի մասնակիցներին դիմավորեցին ծափահարություններով ու բացականչություններով (տեսանյութ)Մայիսի 3-6-ին տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններումԵրկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից․ Դավիթ ԱմալյանՉեմ ընդունում այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է, այդ լեզուն պետք է կտրես․ այն ձեռքն էլ պետք է կտրես, որը ստորագրել է, որ Արցախն Ադրբեջան է․ Տեր Հովհաննեսը կոչ արեց միանալ իրենցՆահատակ հերոս Արամ Ղուլարյանի հայրը` Վազգենը, հիվանդանոցից եկել է միանալու երթին, Բագրատ Սրբազանը հորդորեց հետ գնալ հիվանդանոց (տեսանյութ)
Հարցվածների 77 տոկոսը դեմ է և' ՀՀ օրհներգի, և' ՀՀ զինանշանի փոփոխությանը (լուսանկար)
Տիրան Խաչատրյանը միացել է Սրբազանի նախաձեռնած երթին (տեսանյութ)Սրանք վախերի ու սարսափի մեջ են, երեք տեղ ճանապարհ են փակել, որ մարդիկ չգան, միանան քայլերթին. Գառնիկ ԴանիելյանՍտեղծել Ազգային Փրկության ժամանակավոր կառավարություն, որից հետո լուծարել Ազգային Ժողովը և վեցամսյա ժամանակահատվածում կազմակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ. հայտարարություն Բուդապեշտում կայացել է Արարատ Միրզոյանի և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի համատեղ ասուլիսը (տեսանյութ)Եռաբլուրի Սուրբ Վարդան եկեղեցու քահանա Տեր Հովհաննեսը միացավ երթին (տեսանյութ)
Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան
ԱՄՆ-ը կարող է զորքեր ուղարկել Ուկրաինա. ԱՄՆ կոնգրեսական
Բագրատ Սրբազանը ոչ թե մասոնական ակումբ, այլ նույն շենքում տեղակայված` Asekose.am-ի տաղավար է այցելել և հարցազրույց տվել. իշխանական քարոզչամեքենայի մանիպուլյացիան (տեսանյութ)
Պայքարին են միացել զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ)Ցավում եմ իրենց համար, շատերին անունով գիտեմ․ կգա ժամանակ, ուղղակի աչքերին նայելով՝ կասեմ բոլորին անունով․ Բագրատ ՍրբազանՋո Բայդենը կարող է հանել իր թեկնածությունը՝ հօգուտ Միշել ՕբամայիՈղջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը. Վազգեն Մանուկյան
Շարժմանը միացավ նաև Համբիկ Սասունյանը (տեսանյութ)
Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմինՄիքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. փաստաբաններԴեմ ես խավարին` լույս վառիրՊարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի (տեսանյութ)Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիՀՅԴ Կանադայի «Սիմոն Զավարյան» երիտասարդական միությունն իր աջակցությունն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (լուսանկարներ)
ՔՊ-ականը 5 անգամ խմբագրել է կռիսների՝ ճոճվող նավից թռչելու մասին իր գիշերվա գրառումը (լուսանկարներ)
Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 7-ին և 8-ին գազամատակարարման անջատումներ կլինեն
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կտա
Հանրային քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար Ուկրաինական անօդաչուները հարվածել են Բելգորոդին. կան զոհեր և վիրավորներ«Անթույլատրելի է օտարածին հայտարարություններով կեղծել պատմական արդարությունը». Չեխիայի «Ուրարտու» հայ-չեխական միությունն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՖանտաստիկ բան է կատարվում. Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն տված տավուշցիներին առաջնորդում է Երևան՝ ճշմարտության հետևից. Վահե ՀովհաննիսյանՍիրիայում սպանվել է Հեզբոլլահի ներկայացուցիչըԵրևանի մետրոպոլիտենը մայիսի 13-ից կաշխատի մինչև կեսգիշերՈղջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը
ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավորներից մեկը հեռախոսով է խաղում, մյուսը՝ թղթե ինքնաթիռով (տեսանյութ,լուսանկարներ)
«Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր վերսկսվել է ժամը 11:00-ից
Փրկարարները հայտնաբերել են հանդամասում մոլորված 10-ամյա երեխային (լուսանկարներ)Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարԲրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-իՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ինՄիշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ ԱղազարյանՊայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբումՍրանց պայքարը անձնական բարեկեցության, այլ ոչ թե պետականության համար է ու դրա համար են խառնվել իրար․ Տիգրան Աբրահամյանը՝ իշխանությունների մասին
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. ՊՆ
5 իրավապաշտպան հայտարարություն է տարածել մայիսի 9-ին ընդառաջ
Արխիվ

Այնտեղ, ուր հաստատվել է Գրիգորյանների «դինաստիան». Շտապօգնությունը չի արձագանքել մեռնող հիվանդի կանչին

NEWSPRESS.am-ն ահազանգ է ստացել Էջմիածնում տեղի ունեցած ուշագրավ մի դեպքի մասին:

Խմբագրություն զանգահարած կինը պատմեց, որ իր 85-ամյա տատը՝ Շ.Մ.-ն, անկողնային ծանր հիվանդ է եղել: Օրերս նրա վիճակը վատացել է, և ստիպված են եղել  շտապօգնություն կանչել: Սակայն կանչին անմիջապես չեն արձագանքել:

Շտապօգնության աշխատակցուհին պատճառաբանել է, թե մեքենա չկա, քանի որ այն վթարի է ենթարկվել:

Իհարկե, հիվանդ կնոջ թոռնուհին չի զիջել:

-Ինչի՞, դուք միայն մե՞կ մեքենա ունեք,- հարցրել է կինը, ինչին շտապօգնության աշխատակցուհին պատասխանել է, թե մյուս բոլոր մեքենաներն այդ պահին զբաղված են:

Ի վերջո, նեղսրտած կինը սպառնացել է, որ կդիմի նախարարության թեժ գծին, որից ճիշտ 10 րոպե անց՝ մեքենան հայտնվել է հիվանդի բակում:

Կինը պատմում է, որ ժամանած բուժանձնակազմը հիվանդի վիճակը թեթևացնելու ուղղությամբ ոչինչ չի նախաձեռնել: Նրանք միայն ստորագրություն են պահանջել, որ եղել են իրենց բնակարանում և մեկնել են:

Հաջորդ օրը հիվանդ կինը մահացել է:

Մեզ միջադեպի մասին ահազանգող կինը չցանկացավ ներկայանալ՝ վախենալով Գրիգորյանների հաշվեհարդարից: Քանի որ վերջիններս են ղեկավարում Էջմիածինն ու, տրամաբանորեն, պատասխանատու են քաղաքի բացթողումների համար: Սակայն վերջիններս այդ բացթողումները լրացնում են՝ ոչ թե թերությունները վերացնելով, այլ մարդկանց բերանը փակելով, որպեսզի դրանց մասին չբարձրաձայնվի: Ուստի զարմանալի չէր, որ կինը չցանկացավ ներկայանալ, իսկ տատիկի անվան առաջնատառերը խնդրեց պայմանական նշել:

Ամեն դեպքում՝ NEWSPRESS.am-ը փորձեց պարզել, թե ինչ վթարի մասին է խոսքը, ինչին զարմացած աշխատակցուհին արձագանքեց.

-Չէ, վթար չէր, եկել, խփել են մեքենային ուղղակի, ոչ թե վթարի է ենթարկվել… ճանապարհն անցնվելուց (հենց այդ հնչողությամբ ասաց) մի վարորդ եկել, խփել ա:

Հարցին, թե քանի՞ մեքենա ունեն այսօր, պատասխանեց անորոշ տոնով:

-Դե կան էլի՛, երևի մի 5 հատ:

Սա Գրիգորյաններին պատկանող Էջմիածնն է, որտեղ շտապօգնությունը չի ընդունում կանչը՝ իմանալով մարդու տարիքը՝ «դե տարիքն եկել է» հոգեբանությամբ, որտեղ տիրում է վախի մթնոլորտը, ու մարդիկ խոսում են անորոշ ու վախվորած, որտեղ մարդկանց բերանը կարող են փակել բռունցքով, եթե նրանք հանկարծ համարձակվեն ըմբոստանալ կամ խոսել քաղաքում տիրող բարձիթողի վիճակի մասին:

Ի վերջո, սա այն քաղաքն է, որտեղ Գրիգորյանների «դինաստիան» հաստատվել ու երկար գուցե կիշխի, եթե չհայտնվի մեր օրերի «Դանկոն»…