ՔՊ-ականը 5 անգամ խմբագրել է կռիսների՝ ճոճվող նավից թռչելու մասին իր գիշերվա գրառումը (լուսանկարներ)
Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանը, որը համատեղությամբ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ նույն վարչական շրջանի տարածքային կառույցի խորհրդի նախագահն է, անցած գիշեր գրել էր, որ իշխանության նավը ճոճվում է, և առնետավազք է սկսվել: Նա դա թեև արել էր իբրև թե կատակով՝ «Կռիսներ ոնց եքք Նավը ճոճումա թռեք» արտահայտությամբ, բայց դրանից հետո 5 անգամ խմբագրել է տեքստը։
Ռոման Համբարձումյանն իր գրառման մեջ «հանգստացնող» տեքստ է ավելացրել (հավանաբար, յուրայինները հուշել են)։