Նահատակ հերոս Արամ Ղուլարյանի հայրը` Վազգենը, հիվանդանոցից եկել է միանալու երթին, Բագրատ Սրբազանը հորդորեց հետ գնալ հիվանդանոց (տեսանյութ)
Վիրահատությունից դեռ չապաքինված` նահատակ հերոս Արամ Ղուլարյանի հայրը` Վազգենը, հիվանդանոցից եկել է միանալու երթին։ Այս մասին հայտնում է Տավուշը հանուն հայրենիքի շարժումը:
«Մեր երթն անկասելի է:
Նահատակների ծնողներն անընդհատ միանում են երթին: Նրանց օրհնությամբ ենք սկսել ու շարունակում մեր ընթացքը»,- գրում է էջը: