Ջո Բայդենը կարող է հանել իր թեկնածությունը՝ հօգուտ Միշել Օբամայի
ԱՄՆ դեմոկրատների շրջանում լուրեր են տարածվում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մասին, ով կարող է գալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունը զիջել նախկին առաջին տիկին Միշել Օբամային։ Այս մասին գրում է գերմանական Der Spiegel պարբերականը։
ԱՄՆ-ում առաջիկա ընտրություններում նման շրջադարձի հնարավորությունն այնքան լրջորեն է քննարկվում, որ Դեմոկրատական կուսակցությունը համապատասխան հարց է ներառել բնակչության սոցիոլոգիական հարցումներում։
Բուքմեյքերները նույնպես շարունակում են Միշել Օբամային դիտել որպես նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների ամենահեռանկարային պոտենցիալ թեկնածուներից մեկը։
Ինքը՝ Միշել Օբաման, ասել է, որ քաղաքականությունը համարում է «կեղտոտ գործ», որի հետ չի ցանկանա զբաղվել։