Չեմ ընդունում այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է, այդ լեզուն պետք է կտրես․ այն ձեռքն էլ պետք է կտրես, որը ստորագրել է, որ Արցախն Ադրբեջան է․ Տեր Հովհաննեսը կոչ արեց միանալ իրենց
Արդարություն և հաղթանակ։ Այս արդյունքն է կանխատեսում Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը՝ Կիրանցից սկիզբ առած շարժման համար։
Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ մինչ օրս արդարություն չի տեսել, իսկ հաղթանակն ակնկալում է նաև Արցախի հարցում։
Տեր Հովհաննեսը համաձայն չէ այն դիտրակմանը, որ Արցախը պետք է պահեին ռուս խաղաղապահները։
«Արցախը մենք պետք է պահեինք՝ մենք, հայ ժողովուրդը»,- ասաց նա։
Դադիվանքի վանահայրը նկատում է, որ իրենց առաջ 3 պայման կար՝ ինտերգրվել Ադրբեջանին ու ապրել թուրքերի հետ, որը, ըստ վանահոր հնարավոր չէր։ Երկրորդը՝ Հայաստանը պետք է լիներ երաշխավոր Արցախի համար, բայց չեղավ ու, Արցախն ու արցախցին ստիպված ու պարտադրված ընտրեցին երրորդ պայմանը՝ պետք է թողնել երկիրն ու հեռանալ։
«Ես այս իշխանությանը չեմ ընդունում, չեմ ընդունում այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է, այդ լեզուն պետք է կտրես։ Այն ձեռքն էլ պետք է կտրես, որը ստորագրել է, որ Արցախն Ադրբեջան է»,- ասաց վանահայրը։
Նա կոչ արեց համայն հայությանը՝ «Ով հայ է, թող միանա մեզ, որ փրկենք Հայաստան աշխարհը»։