Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։
«Ոչ»,- այս մասին լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ արյդո՞ք Նիկոլ Փաշինյանը գնալու է Մոսկվա՝ մասնակցելու Պուտինի երդմնակալության արարողությանը։
Հիշեցնենք, որ Վ.Պուտինի երդմնակալությունը նախատեսված է մայիսի 7-ին։