ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում կամուրջ է փլուզվել
ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում Ֆրենսիս Սքոթ Քիի կամուրջը փլուզվել է այն բանից հետո, երբ նավը բախվել է դրան:
Այս մասին հայտնում է Fox Baltimore-ը։
«Քիի կամուրջը բեռնատար նավի հետ բախումից հետո փլուզվել է», - հաղորդել է հեռուստաալիքը:
Նշվում է, որ երթեւեկությունը երկու ուղղություններով էլ արգելափակված է։