Ոչ մի քաղաք կամ երկիր չի կարող պաշտպանված լինել ահաբեկչության վտանգից. Պեսկով
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ աշխարհում ոչ մի քաղաք կամ երկիր չի կարող պաշտպանված լինել ահաբեկչության վտանգից, քանի որ դրա դեմ պայքարը մշտական գործընթաց է։
Այսպես նա պատասխանել է Газета.Ru-ի թղթակցի հարցին, թե արդյոք Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը կարելի է համարել իրավապահների աշխատանքի ձախողում։
«Հիմա համացանցում շատ զգացմունքային, հիստերիկ և սադրիչ նյութեր կան: Հասկանալի է, որ այս սարսափելի ողբերգությունը շատ հույզեր է առաջացնում։ Բայց, ցավոք, մեր աշխարհը ցույց է տալիս, որ ոչ մի քաղաք կամ երկիր չի կարող լիովին պաշտպանված լինել ահաբեկչության վտանգից։ Ահաբեկչության դեմ պայքարը մշտական գործընթաց է, որը պահանջում է լայնածավալ միջազգային համագործակցություն։ Բայց դուք տեսնում եք, որ հիմա, ամենասրված, առճակատման ժամանակաշրջանի պատճառով, այս համագործակցությունը չի իրականացվում ամբողջությամբ»,- ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը։