Մալյանի ծննդյան առթիվ վերջապես ուղարկեք դատավճիռը, պարտադիր չի տոնական փաթեթավորմամբ. Մելիքյան Փաշինյանը կիրանցիներին ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախությանՊայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարակ»Կադաստրի կոմիտեում գտնվող քարտեզները ոչնչացվել են 22 թվից հետո․ «Հրապարակ»«Զադնի» է դրել, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի. «Հրապարակ»ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երևանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ»Մեր էրեխեքին թունավորել են, նոր վառել. Ազատ գյուղի կացարանում զոհվածի հայր (տեսանյութ)Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ»«Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին
Զինվորական կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան հրապարակում․ ՈւՂԻՂ
Սրանց ասելով ստացվում է, որ Ադրբեջանը մինչև հիմա ինչ արել է` լեգիտիմ փաստարկներ է ունեցել՝ հարձակում Արցախի վրա, Արցախի հայաթափում, հարձակում Հայաստանի վրա. «ՉԻ»
Մայիսի 1-ը, որպես աշխատավորների միջազգային օր, տոնվում է աշխարհի ավելի քան 140 երկրներում
Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ»Ի՞նչ եղավ «Լիդիան»-ից փայ մտնելու գործընթացը․ Հրապարակ»Սևանում ավտոտեխսպասարկման կետում այրվել է մեքենաՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»Սերբիայի նախագահը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, ոչ թե BRICS-ին
Բլինքենն անձամբ է մասնակցում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Պետդեպ
Ադրբեջանն այսօր վերածվել է մարդկության դեմ սպառնալիքի՝ ահաբեկման ենթարկելով ողջ տարածաշրջանը Կիրանցեցին պայքարում է, որ մեր Հայրենիքը չդառնա Ադրբեջան (տեսանյութ) Պուտինը պետք է երկխոսության անկեղծ պատրաստակամություն դրսևորի. ԲլինկենՀունգարիան «վաճառեց» Սաֆարովին, այժմ խոչընդոտում է ՀՀ տրամադրվելիք աջակցության գործընթացին ԲՏԱ նախարարը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ ռազմաարդյունաբերության ոլորտի հարցեր է քննարկել Ուզում եմ` մեր զրույցի վերջում մենք փարվենք իրար. Կիրանցում երեկոյան զրույցն ավարտվեց աղոթքով (տեսանյութ) Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբանական խումբ ԱՄՆ-ն դեմ կլինի և քայլեր կձեռնարկի Բենյամին Նեթանյահուի ձերբակալության դեպքումՄխիթարյանը հրաժարվել է Միլանի մասին ծաղրական պաստառ ցուցադրել Civic.am-ի լրագրողը ճանաչվել է տուժող․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում «Զվարթնոց» օդանավակայանում՝ Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ, ՌԴ քաղաքացի է մահացել Ադրբեջանը վերածվել է մի հսկայական կալանավայրի, իսկ Ալիևը ստանձնել է բանտապետի տխրահռչակ պաշտոնը Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 11-ամյա դպրոցականի Ադրբեջանի նախագահը քաղաքական վանդալիզմի է ենթարկում տարածաշրջանի բնիկ ժողովուրդների պատմությունը Կիրանցում ակցիան շարունակվում է․ երեկոյան զրույց․ ՈՒՂԻՂԵրևանում անհնազանդության ակցիաներ են․ Փաշինյանը «ՔՊ» նիստ է գումարել Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտան․ երթևեկությունը այս պահին կաթվածահար է Երևանում ակցիայի ժամանակ բերման են ենթարկվել 100-ավոր մարդիկ, այդ թվում՝ կանայք և տարեցներ Լրագրողը Սրբազանի մասին սուտ տեղեկություն է տարածել․ շարժումը դիմել է դատարան «Թողե՛ք աղջկան». բերետները , կնոջը քարշ տալով, բերման են ենթարկում (տեսանյութ) Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ԱԺԲ-ի կողմնակիցներին (տեսանյութ) ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի․ Վեհափառ Հայրապետների կոչն ու զորակցությունը Տավուշում պայքարին է միացել Արթիկի թեմի առաջնորդը Բռնությունը դատապարտելի է, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվածը «Ելե՛ք հանձնել են»․ իրազեկման ակցիա՝ Գյումրիում՝ ի աջակցություն Տավուշի պայքարի ԵՄ դեսպանին հրավիրել եմ ներկա գտնվելու Աշոտյանի դեմ քաղաքական դատավարությանը․ Աննա Մկրտչյան «Հայաստանը պատրաստ է ժամանակավոր հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը»․ Միրզոյան Օկուպացված Ստեփանակերտի Սպայական թաղամասը ադրբեջանցի վանդալները դարձրել են հանրակացարան Ազգը պետք է լինի Տավուշի հետ. Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (տեսանյութ) Պարոն Օհանյան, ձեր ֆրանկցիային շարեք, հավսար-զգաստ արեք և դաստիարակեք, որ կոռեկտության սահմանները չանցնեն։ ԱԺ֊ Քոչարյանների պապլավոկը չի. քպական (տեսանյութ) Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր
Մշակույթ

Գոթյե Կապյուսոնի հետ համատեղ համերգով մեկնարկեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 17-րդ համերգաշրջանը և «Արմենիա» փառատոնը

Սեպտեմբերի 3-ին «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացմամբ մեկնարկել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 17-րդ համերգաշրջանը։

Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել համաշխարհային հռչակ վայելող թավջութակահար Գոթյե Կապյուսոնը։ Համերգային ծրագրում հնչել են Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Իսպանական Կապրիչիոն», Ալեքսեյ Շորի Թավջութակի կոնցերտը «Երաժշտական ուխտագնացություն», Ալեքսանդր Բորոդինի նախերգանքը «Իշխան Իգոր» օպերայից և Կամիլ Սեն-Սանսի Թավջութակի թիվ 1 կոնցերտը։ Համերգը ղեկավարում էր Սերգեյ Սմբատյանը։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը հիմնադրվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC) նախագահ Կոնստանտին Իշխանովի նախաձեռնությամբ և այս տարիների ընթացքում Երևանում հյուրընկալել է աշխարհահռչակ բազմաթիվ երաժիշտների՝ անմոռանալի պահեր պարգևելով երաժշտասերներին։

«Արմենիա» 6-րդ միջազգային երաժշտական փառատոնն անցկացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ։

Սերգեյ Սմբատյանը, անդրադառնալով «Արմենիա» 6-րդ միջազգային երաժշտական փառատոնին, կարևորեց, որ փառատոնի և նոր համերգաշրջանի բացումը տրվում է Գոթյե Կապյուսոնի մասնակցությամբ համերգով. «Ունենք փայլուն արտիստներ, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ելույթ կունենան Երևանում՝ Միշա Մայսկի, Գիլ Շահամ, Յոզեֆ Կալեյա և այլք։

Փառատոնային մշակույթը կարևոր է մեր քաղաքի համար։ Ի սկզբանե որոշել էինք, որ «Արմենիա» փառատոնը պետք է անցկացվի սեպտեմբերին, երբ մեր մայրաքաղաքում շատ են զբոսաշրջիկները, որոնք, Հայաստան գալով, պետք է հիանան նաև մեր արվեստով, մեր երաժիշտների վարպետությամբ ու մեծ ճանաչում ունեցող երաժիշտների կատարումները վայելելով։ Կարծում եմ՝ Գոթյե Կապյուսոնի նման արտիստների ներգրավումը փառատոնի շրջանակներում դասական երաժշտության շատ երկրպագուների կարող է բերել մեր երկիր»։

21-րդ դարի լավագույն թավջութակահարներից Գոթյե Կապյուսոնն էլ ասաց, որ շատ ուրախ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հրաշալի համագործակցության համար։ Երևանում համատեղ հանդես են գալիս երկրորդ անգամ, առաջին բեմելը 2013 թվականին էր։ Նա նշեց, որ մեծագույն հաճույք է բացել «Արմենիա» փառատոնը։ Իսկ սեպտեմբերի 3-ի համերգն իր համար նշանավոր է նաև նրանով, որ այդ օրն իր ծննդյան օրն է։ Թավջութակահարը նկատում է, որ ուրախ է հանդես գալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որտեղ նվագում են երիտասարդ, էներգիայով լի երաժիշտներ։ Կապյուսոնը նաև նշեց, որ ինքը միշտ սիրով է կատարում այն ստեղծագործությունները, որ ներկայացնում է Երևանում՝ Սեն-Սանսի և Շորի Թավջութակի կոնցերտները։

Անդրադառնալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նոր՝ 2022-2023թթ. համերգաշրջանին՝ տեղեկացնենք, որ այս ընթացքում երաժշտասերներին սպասվում են համերգային հանդիպումներ համաշխարհային ճանաչում վայելող երաժիշտների հետ։ Նվագախումբը դասական երաժշտության սիրահարներին կներկայանա փառատոներով, համերգային երեկոներով, նոր նախագծերով։

Նախատեսված են նաև արտասահմանյան հյուրախաղեր Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Օմանի Սուլթանությունում, որոնց շրջանակներում, ի թիվս դասական երաժշտության համաշխարհային գանձարանի նմուշների, կներկայացվեն նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Նոր համերգաշրջանում նախատեսվում է ձայնագրել հայ կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի, Ջոն Տեր-Թադևոսյանի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններից։