Տավուշում պայքարին է միացել Արթիկի թեմի առաջնորդը
Տավուշում միակողմանի զիջումների դեմ պայքարում թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին աջակցելու նպատակով Կիրանցում է Արթիկի թեմի առաջնորդ Նարեկ վարդապետ Ավագյանը, հայտնում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումից։