Հայաստանը 28 հազար տոննա շաքար կստանա ՌԴ գյուղնախարարության բաշխումից ԱՊՀ երկրները կողմ են Երկրի ուղեծրում զենք տեղակայելու մասին միջազգային արգելքի մշակմանը ՌԴ-ում մեկնարկել են ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման վարժանքները Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը Ֆրանսիա-ՀՀ բարեկամության խումբը քննարկել է Արցախից բռնահանվածների առաջ ծառացած մարտահրավերները «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 22-ին կայանալիք միջոցառումների ժամանակացույցը Գագիկ Մելքոնյանը թող գնա մի երկու տառ հայերեն գրել սովորի, խոսելը մի կերպ յոլա կտանենք, ոչինչ (տեսանյութ) Մեր համազգային պայքարում հանրության բոլոր շերտերը պետք է իրենց խոսքն ասեն․ Սուրեն Պետրոսյան Վեհափառի առաջ ծնկի եմ գալու, որ թույլ տա հատուցման պահանջ դնենք, մեր հարկերից են պարգևավճար ստանում (տեսանյութ) Ռաիսիի և նրա պատվիրակության անդամների մարմինները տեղափոխվել են Թեհրանի օդանավակայան Որքան բիրտ են գործում ոստիկանները, այնքան ավելի է մոտենում մեր հաղթանակը. փաստաբան (տեսանյութ) Երևանում կնոջ ինքնազգացողությունը վատացել է, նա ընկել է Mercedes-ի վրա ԵՊՀ ռեկտորը տեսել է` ինչ է կատարվում երկրում, նա ուզում է անցանկալի աշխատողներին ազատել աշխատանքից (տեսանյութ) Գերմանիան կաջակցի Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի ծրագրինՄեր տղաներին անհիմն ծեծել էին, բարկացել էին, որ հրեշտակի թևով հայտնվել էի Կիրանցում. Սրբազան (տեսանյութ) Крадут и воруют․ նրանք ոչինչ չեն սովորել ու ոչինչ էլ չեն մոռացել․ Շարմազանով Քանի ուշ չէ, ՔՊ-ականները պետք է կանգ առնեն, թողնեն ու հեռանան, այլ ճանապարհ չկա. Աբրահամյան (տեսանյութ) Տարոսը Արմեն Աշոտյանին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին և մյուս քաղաքական բանտարկյալներին․ Արտակ Զաքարյան Օկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանցի է պայթել Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂՈւրարտուի 2 Ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ ՄԻՊ ներկայացուցիչները հերթական անգամ տեսակցել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին Կայացել է «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագծին նվիրված բազմաշահառու քննարկում (տեսանյութ) Ադրբեջանը անկլավների հետ ցամաքային կապ է պահանջելու և մտնելու ՀՀ-ի խորքերը Տավուշում. քաղաքագետ (տեսանյութ) «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրողը հայտնել է, որ փորձել են իրեն թալանել Մայիսի 22-ին որոշ հասցներ կհոսանքազրկվեն 6 ժամովՀայաստանի և Սլովենիայի ԱԳՆ ներկայացուցիչներն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին Նիկոլ Փաշինյանն ու Ժաննա Անդրեասյանը որոշել են աշխատանքից ազատել բոլոր դպրոցների հաշվապահներինՈստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել էԴեպքի օրը ես ու Ռաիսին միասին ենք անցկացրել ավելի քան 2 ժամ. Ալիև10 բռնություն, 5 ճնշում լրագրողների նկատմամաբ. ՀԿ-ները մտահոգված են
Տավուշի միջոցով թշնամին ցանկանում է վերահսկողություն հաստատել Հայաստան մտնող միակ գազատարի հանդեպ. Էդգար Էլբակյան
Հուսով ու հավատով լի ենք, որ դա հաջողելու է․ Արցախի ԱԺ պատգամավոր
Նենց չի, որ ուշքս գնում է, որ միշտ 3 հոգի հետս գալիս են․ տեսա՞ք Արարատ Միրզոյանին ինչ արեցին․ Ալեն Սիմոնյանը՝ քաղաքում թիկնապահներով շրջելու մասին
Կասեցվել է «Վիգմա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունըԷլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. Գառնիկ ԴանիելյանՌուսաստանը կոչ է անում աշխարհին մեծացնել ճնշումն Իսրայելի և ԱՄՆ-ի վրաԱյս երկու օրը կտրվեն բոլոր բացատրությունները․ Տավուշի թեմի առաջնորդԱզգային ժողովում հայտարարությունների ժամ է. հերթագրվել է 23 պատգամավոր (ուղիղ)3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր էԶվարթնոց օդանավակայանում 23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)ՆԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՍովորել եք՝ օղակի մեջ եք վերցնում, ասում` «շպիոն ա»․ բա որ էդքան փաստ ունեք, շպիոն ենք՝ գործ հարուցեք, դատախազության տեղը չգիտե՞ք․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համարՊապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական շրջաններ, քննարկել անվտանգության հետ կապված հարցեր (լուսանկարներ)ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը` Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի արդյունքներով52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել բռնություն գործադրելու կոչեր հնչեցնելու համար, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին

Ադրբեջանի նախագահը քաղաքական վանդալիզմի է ենթարկում տարածաշրջանի բնիկ ժողովուրդների պատմությունը

Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ-ի հայտարարությունը․

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում կրկին անդրադարձել է իր իրավասությունների և զբաղվածության շրջանակներից դուրս գտնվող այնպիսի հարցերի, ինչպիսիք են Հայաստանի Սահմանադրության և պետական խորհրդանիշների փոփոխությունները։ Նման հայտարարությունները ուղղակի միջամտություն են Հայաստանի ներքին գործերին և չունեն որևէ իրավական կամ բարոյական հիմք։ Ռազմական հաջողությունները Իլհամ Ալիևի մոտ էյֆորիկ տրամադրություններ են առաջացրել, որոնք կարծես թե «խանգարում են» տեսնել այն հսկայական վիճարկությունները, որոնք պարունակում է հենց Ադրբեջանի սահմանադրությունը։

Այսպես՝ Ադրբեջանի սահմանադրության նախաբանում ասվում է, թե Ադրբեջանի ժողովուրդը «շարունակում է իր դարավոր պետականության ավանդույթները»։ Ադրբեջանի սահմանադրության առաջին նախադասությունն իսկ պարունակում է հսկայական պատմական կեղծիք, քանի որ 1995թ․ դրությամբ ադրբեջանական պետականությունը բոլորում էր իր ընդամենը 77-րդ տարին, եթե պայմանականորեն որպես պետականության ստեղծման պահ ընտրենք 1918 թ․ մայիսը։ Խնդրի պայմանականությունը կայանում է նրանում, որ դեռ շատ երկար ժամանակ Ադրբեջանի կառավարությանը հնարավորություն չէր տրվելու ստանձնել իր պարտավորությունները նրանց կողմից, ովքեր նախագծել էին այդ կազմավորման առաջացումը, իսկ լուծարման հնարավոր ուրվականը հետապնդելու էր վերջինիս։

Ադրբեջանում պետականորեն ընդունված է տարածքի պատմությունը չտարանջատել սեփական ցանկությունների արդյունքում առաջացող երևակայված պատմությունից, ինչն էլ առաջացնում է երկրամասի պատմական անցյալի յուրացման գործընթաց։ Միայն այսպես է հնարավոր բնորոշել ադրբեջանական պատմաշինարարությունը, որը, փաստորեն իր արտացողումն է գտել սահմանադրության առաջաբանում։ Ադրբեջանն իրեն փնտրում է հնագույն Մաննայում և Մարաստանում, Աղվանքում, Շիրվանում, սելջուկյան, մոնղոլական, թուրքմենական արշավանքների մեջ և Սեֆյան պետությունում, փնտրում ու չի գտնում, որովհտև անհնար է գտնել այն, ինչը գոյություն չի ունեցել։ Սրանում համոզվել է նաև Իլհամ Ալիևը, ով վերջերս հնագույն քարտեզներից մեկի հետ մտամարտի էր բռնվել, քանզի քարտեզում տրամաբանորեն և բնականաբար բացակայում էր Ադրբեջանը։

Սահամանադրության առաջաբանում նշվում է նաև, որ Ադրբեջանը հենվում է «Ադրբեջանի Հանրապետության պետական ​​անկախության մասին» սահմանադրական ակտում արտացոլված սկզբունքների վրա, որոնցից երկրորդ հոդվածը հռչակում է․ «Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը, որը գոյություն է ունեցել 1918 թվականի մայիսի 28-ից մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը»։ «Ադրբեջանի Հանրապետության պետական ​​անկախության մասին» սահմանադրական ակտն իր հերթին հենվում է 1991թ․ օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհրդի ընդունած «Ադրբեջանի Հանրապետության պետական ​​անկախությունը վերականգնելու մասին» հռչակագրի վրա, որում կրկին ասվում է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը գոյություն է ունեցել որպես միջազգային հանրության կողմից ճանաչված անկախ պետություն 1918-1920թթ․»։

Այժմ անդրադառնանք 1918-1920թթ․ «միջազգային հանրության կողմից ճանաչված անկախ պետություն» Ադրբեջանին։ 1918 թ․ մայիսի 28-ին Մուսուլմանական ազգային խորհուրդն ընդունեց այսպես կոչված անկախության հռչակագիր, որն իր հիմնական կետերով պարզապես կրկնում էր Վրաստանի անկախության հռչակագիրը։ Հռչակագրի 1-ին կետում խոսվում է Ադրբեջանի «ժողովուրդների» մասին, ինչն ուղղակի վկայում է տվյալ տարածքում էթնիկ խիտ բազմազանության մասին։ Միևնույն կետում ասվում է, որ Ադրբեջանն ընդգրկում է «Արևելյան և Հարավային Այսրկովկասը»՝ մի անորոշ արտահայտություն, որի շրջանակներում խնդրահարույց է Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի անգամ տեսական ենթադրումը։ Այսինքն 1918-1920թթ․ գոյություն ունեցած Ադրբեջանն իր հռչակման օրից չի ունեցել հստակ սահմաններ, առավել ևս այդ սահմանները չեն եղել միջազգայնորեն ճանաչված։

Մեկ այլ խնդիր է «միջազգային հանրության կողմից ճանաչված» լինելու հանգամանքը։ 1920թ․ հունվարի 11-ին Փարիզի վեհաժողովի Գերագույն խորհուրդն ընդունեց Ադրբեջանի դե-ֆակտո անկախությունը, սակայն ոչ դե-յուրե, ինչը չի պարունակել որեւէ որոշում Ադրբեջանի տվյալ պահի և ապագա սահմանների վերաբերյալ։ Ազգերի լիգայի՝ Ադրբեջանի անդամակցության դիմումի մերժումը ևս պայմանավորված էր հարևան երկրների հետ տարածքային-սահմանային խնդիրների չկարգավորվածությամբ, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ 1918-1920 թթ․ միջազգային իրավական ճանաչում չունեցող պետությունը չի ունեցել ճանաչված և հստակ սահմաններ։ Մինչդեռ Ադրբեջանի պատվիրակությունը Փարիզի վեհաժողովին ներկայացրել էր մի ընդարձակ քարտեզ, որը ընդգրկում էր գրեթե ամբողջ երկրամասը՝ հասնելով Կարս և Բաթում։ Այսօր էլ Ադրբեջանը մերթընդմերթ շրջանառում է նմանատիպ անհեթեթություններ, որոնք ոչ այլ ինչ են, քան անցյալի անկատար ցանկությունների վերապրուկներ։ Մինչդեռ իրականում ստացվում է, որ 1991թ․ խորհրդային ժառանգությունը չընդունող և «Ադրբեջանի Հանրապետության պետական ​​անկախության մասին» սահմանադրական ակտի 1-ին կետով 1920թ․ ապրիլի 28-ից հետո տեղի ունեցած իրողությունները ռուսական օկուպացիա համարող Ադրբեջանը հանձն է առնում 1920թ․ ապրիլի 27-ի դրությամբ առկա անորոշ սահմանների խնդիրը։

Հիշեցնենք, որ 1920թ․ ապրիլի դրությամբ չկա որևէ իրավական ակտ, որը կհաստատի Նախիջևանի պատկանելությունը Ադրբեջանին, ընդհակառակը այն դեռևս 1919թ․ ճանաչված էր որպես Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա տեղի հայությունը 7-րդ համագումարով ընդամենը պայմանականորեն և ժամանակավոր էր ընդունել Ադրբեջանի իշխանությունը մինչ Փարիզի խորհրդաժողովի կողմից խնդրի վերջնական կարգավորումը։ Հետևապես Լեռնային Ղարաբաղի առումով ևս չկա որևէ միջազգային կամ միջպետական իրավական ուժ ունեցող կարգավորում։ Եթե մինչև 1920թ․ ապրիլի 28-ը տվյալ խնդիրը գտած լիներ իր տրամաբանական հանգուցալուծումը, ապա ո՛չ 1920թ․ դեկտեմբերի 30-ին, ո՛չ էլ առավելապես 1921թ․ հունիս-հուլիսին չէր դառնա նեոբոլշևիկյան քննարկման առարկա՝ Ադրբեջանի կողմից քաղաքական շանտաժի հիմքով կայացված անարդարացի և անտրամաբանական հետևանքներով։ Թե՛ Լեռնային Ղարաբաղը, թե՛ Նախիջևանը ինքնավար մարզի և ինքնավար հանրապետության կարգավիճակներով հանձնվեցին Ադրբեջանին Մոսկվայի և Կարսի պայմանագրերով, որոնց անբավարար լեգիտիմության մասին մենք բազմիցս խոսել ենք։

Ինչ վերաբերվում է Հայաստանի պետական խորհրդանիշերին, մասնավորապես զինանշանին և դրա վրա Արարատ լեռան պատկերմանը, ապա խորհուրդ կտանք Ադրբեջանի նախագահին, լինելով «բարեպաշտ» մահմեդական, այնուհանդերձ ընթերցել Աստվածաշունը՝ տեղեկանալու համար թե ինչ դեր ունի Արարատ լեռը ոչ միայն հայության, այլև ողջ մարդկության համար։ Իսկ հայ ժողովրդի կյանքում Արարատի բացառիկ և սահմաններ չճանաչող նշանակությունը կայանում է Արարատի շուրջ մեր ժողովրդի հոգևոր-արժեքային համակարգի ձևավորման բազմադարյա պրակտիկայով։ Ընդ որում Սուրմալուի գավառը, որի տարածքում գտնվում է Արարատը, տրվել է Թուրքիային նույն 1921թ․ Մոսկվայի պայամանագրով։ Հետևապես այստեղ ևս մենք բախվում ենք միջազգային անբավարար հիմքերով և այլոց քաղաքական «առուծախով» պայմանավորված էժան համագործակցության հետևանքներին։

Հայաստանի պետական խորհրդանիշերը քննադատելուց առաջ խորհուրդ կտայինք Ադրբեջանի նախագահին ուշադրություն դարձնել սեփական երկրի խորհրդանիշերին, որոնք տարածաժամանակային և բովանդակային առումով այնքան էլ չեն համապատասխանում քարոզվող իրողություններին։ Օրինակ՝ զինանշանի Արևելքի վահանը, որը ներկայացվում է որպես իրենց՝ արևելյան ժողովուրդ լինելը, պատմականորեն բնորոշել է Բյուզանդիային՝ որպես մնացյալ Եվրոպայի համար արևելյան վահան՝ պաշտպանող նույն այդ արևելյան ցեղերից։ Բյուզանդական կայսրության գոյությանը վերջ տրվեց Օսմանյան պետության կողմից, հետևաբար բյուզանդական խորհրդանշանների այլակերպված՝ թյուրքացված մեկնաբանությունը ամենևին հարգի քայլ չէ։ Ութաթև աստղի տարբեր կիրառումները ևս տարածված են աշխարհով մեկ՝ Քրիստոնեական Բեթղեհեմյան աստղից մինչ հայկական նշանագրություն, դիցուք Տիգրան Մեծի թագի ութաթև աստղի պատկերումը։ Այժմ հարց՝ չի գտել արդյոք Ադրբեջանի գերբի հեղինակ, ազգությամբ աբխազ Ալեքսանդր Շերվաշիձեն գեթ մեկ խորհրդանիշ, որը բնորոշ կլինի միայն Ադրբեջանին։ Պատասխանն առավել քան պարզ է՝ ոչ։ Ավելին՝ երկրագործական հասարակություններին բնորոշ ցորենի հասկի պատկերումը բովանդակային անախրոնիզմ է առաջացնում ընդամենը վերջին մի քանի տասնամյակում միայն նստակյացության անցած, դարեր շարունակ անասնապահական կենսակերպով ապրած և իր աշխարհընկալումը տվյալ կենսակերպի շրջանակներում ձևավորված հասարակության վերաբերմամբ կիրառելիս։

Այսինքն սեփական պատմության և պետականության խնդրայնությամբ զբաղվելու փոխարեն, Ադրբեջանի նախագահը քաղաքական վանդալիզմի է ենթարկում տարածաշրջանի բնիկ ժողովուրդների պատմությունը»։