Ադրբեջանում պատգամավորը մանդատը վայր է դրել
Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ռաֆայել Ջաբրաիլովը վայր է դրել մանդատն այն բանից հետո, երբ մամուլում լուրեր տարածվեց, որ վերջինս գումար է փոխառել և որպես գրավ է թողել պատգամավորի իր վկայականը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ պատգամավորի դեմ հայց է ներկայացվել պարտքերի պատճառով. վերջինս 2015 թվականին շուրջ 300 հազար դոլար գումար է փոխառել, որպեսզի տուն կառուցի, սակայն գումարը չի վերադարձրել:
Երբ լրացել են պարտքը վերադարձնելու բոլոր վերջնաժամկետները, պատգամավորն իր վկայականը, որպես գրավ է թողել իր պարտատիրոջ մոտ: