2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ«Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». երևանիցներն այս գրություններով պաստառներ են փակցրել Երևանի վարչական շրջաններում (լուսանկարներ)Ադրբեջանը կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի. Աբրահամյան
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել Լուիս Մորենո ՕկամպոնՀութիները հայտնել են, որ հարձակվել են իսրայելական նավի վրաՂազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակԻսրայելը տանկեր է տեղափոխում Գազայի հատվածՀենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»Հրդեհ՝ Գառնի գյուղումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԳյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Ռուբեն ՄելիքյանԱննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՍասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում․ լուծարվելու է սփյուռքի բաժինը․ «Հրապարակ»Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. (լուսանկար) «Ժողովուրդ»Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂ
Վազող տողեր

Լսեք, քանի զենքի էջը չի բացվել

Ժիրայր Սեֆիլյանը, որը Նիկոլ Փաշինյանի հետ Կառավարության շենքում հանդիպման էր գնացել բանտում գտնվող Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին ազատ արձակելու խնդրանքով, բավարարված չէ այդ հանդիպումից ու ստիպված է այդ մարդկանց բանտից ազատ արձակելու վրա հասարակության ուշադրությունը սևեռելու համար դիմել մամուլի ասուլիսների օգնությանը՝ իր հետ տանելով Բիլյանի և Բարսեղյանի նկարները։

Սեֆիլյանը Բիլյանի և Բարսեղյանի դատավարությունը համարում է թատրոն և մեծ թատրոն այն դեպքում, երբ երկրում տեղի է ունեցել ահաբեկչություն, ու երեք ոստիկան է սպանվել։ Սեֆիլյանի համար Փաշինյանը մնացել է նախորդների ազդեցության տակ, դրա համար էլ դատավարությունը թատրոն է, բայց, չգիտես ինչու, նույն թատրոնը չէ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը։

Ստացվում է՝ Սեֆիլյանը բացահայտ խոսում է երկակի ստանդարտների մասին. եթե Քոչարյանին է խոսքը վերաբերում, նա կալանավորված է, ապա՝ կեցցե դատարանը, այն թատրոն Սեֆիլյանին չի հիշեցնում, իսկ եթե խոսքը վերաբերում է Արմենին ու Սմբատին, ապա այդ նույն դատարանը թատրոն է հիշեցնում։

Սեֆիլյանն ասում է, որ նոր իշխանությունը չի կարողանում իրավական գնահատականներ տալ, օրինակ՝ չի կարողանում անգամ մի «Սանիթեքի» հարց լուծել ու դա բերում է իշխանության վարկանիշի անկման, որին սպասում է Կրեմլը։

Այն, որ այս իշխանությունը չի կարողանում որևէ հարցի իրավական գնահատական տալ, և այդ մասին փաստում է «Սանիթեքն» ու այդ ընկերության շուրջ ծավալված հայտառակ զարգացումները, փաստ են։

Բայց Սեֆիլյանը սխալվում է, որ այս իշխանության թերացումներն այլ պետության վզին են փաթաթում․ իշխանությունը չի կարողանում, որովհետև ունակ ու կարողություն չունի, իսկ այստեղ շատ լուրջ մտահոգություն է առաջանում՝ բա ինչո՞ւ է իշխանության։

Թեև տկար են ու ոչ պրոֆեսիոնալ, սակայն դա, ըստ Սեֆիլյանի, չպետք է խանգարի, որ Փաշինյանը դառնա ֆաշիստ՝ իր բռի մեջ հավաքելով ամենքին ու ամեն ինչ։

Սեֆիլյանը պարզապես մոռացավ նշել, որ Փաշինյանի բուռն այլևս ունակ չէ պահել իր թևի տակ ծվարածներին, էլ ո՜ւր մնաց ամենքին ու ամեն ինչ։

Իրավիճակը երկրում վաղուց է դուրս եկել վարչապետի վերահսկողությունից, քանի որ միայն հանրահավաքներով, Ֆեյսբուքով ու բռնած մարդկանց համրելով հնարավոր չէ որևէ բան վերահսկել։

Ֆաշիստներին պատմությունն իրենց տեղն է դրել, իսկ Սեֆիլյանին հորդորում ենք ջուր չպղտորել ձկներ բռնելու համար ու կողմնորոշվել՝ զենքով հարց լուծելու էջը փակե՞լ, թե՞ կիսափակ են թողել։

NEWSPRESS.am