«Ժողովուրդ». Միհրան Պողոսյանի դեմ քրգործով ի՞նչ մանրամասներ կան

Այս թեմայով
- Վերաքննիչը բավարարել է Միհրան Հակոբյանի պաշտպանի բողոքը նրա բնակության վայրի խուզարկության վերաբերյալ
- Սյունիքի մարզպետ կնշանակվի զինվորակա՞ն. ինչ քննարկումներ են ընթանում. «Ժողովուրդ»
- Դավթյան Արթուրը և նրա հանցակիցները կարծում են, որ Ալիևի կոշիկները լիզած իրենց շեֆը՝ Նիկոլը, պետք է Արցախը հանձներ, իսկ օրինակ՝ Միհրան Հակոբյանը պետք է նստի. Միհրան Հակոբյան
- «Բաբայանը որոշել է հրաժարվել իր բաժին պատասխանատվությունից, ինչն առնվազն բարոյական չէ»․ Վահրամ Պողոսյան
«Ժողովուրդ» թերթը գրում է․
««Օֆշորների թագավոր», ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, երբ 2016 թվականին հայ իրավապահները գրությունով տեղեկություններ են խնդրել Միհրան Պողոսյանի բանկային հաշիվների մասին, ի պատասխան գրության` Շվեյցարիայից հայտնել են, որ եթե Հայաստանում Միհրան Պողոսյանի՝ փողերի լվացման վերաբերյալ քրեական գործ կա հարուցված, ապա այդ գործի մասին անհրաժեշտ են տեղեկություններ, որպեսզի շվեյցարական կողմը տրամադրի ՀՀ-ին Պողոսյանի բանկային հաշիվների մասին տեղեկություն:
Սակայն Շվեյցարիայից ստացած պատասխանը քննիչը որոշման մեջ ամբողջությամբ խեղաթյուրել է` նշելով, թե Մ. Պողոսյանի ապօրինի գործունեությունը հիմնավորող տվյալներ ձեռք չեն բերվել: Ասել է թե՝ ի սկզբանե իրավապահ համակարգը այս գործի պատշաճ քննություն չի իրականացրել, և 2017-ին գլխավոր դատախազությունը կարճել է այն:
Ու հիմա, երբ ՀՔԾ-ն վերաբացել է այս գործը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցնում է, թե նախկին իշխանությունների օրոք դատախազության վրա ճնշումներ չեն եղել, պարզապես հիմա «նոր հանգամանքներ են ի հայտ եկել»: Այդ դեպքում ինչո՞ւ Շվեյցարիայից հավելյալ տվյալներ չի ուզել դատախազությունը: Հարցը մնում է անպատասխան»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: