Դատախազը՝ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին տեսակետ չի հայտնում՝ հսկող դատախազին չկաշկանդելու համար։ Այսպես նա արձագանքեց լրագրողներին, երբ վերջիններս հետաքրքրվեցին, թե արդյոք նա ճի՞շտ է համարում Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելը։
Արթուր Դավթյանը նշեց, որ Սանասարյանի պաշտպանական թիմը դիմել է դատախազություն՝ քրեական հետապնդումը դադարեցնելու համար, բայց դեռևս որոշում չկա։ Նրա խոսքով՝ որոշում կլինի, երբ նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն իրականացնի իր դատավարական գործառույթները։
«Եթե հիմա որոշակի տեսակետ ասեմ, հուսով եմ՝ կհամաձայնեք, որ կկաշկանդեմ հսկող դատախազին։ Հսկող դատախազը կիրացնի իր դատավարական գործառույթները: Երբ ես իմ գործառույթները կիրականացնեմ՝ որպես գլխավոր դատախազ, այդ ժամանակ կասեմ»,-ասաց Դավթյանը:
Հիշեցնենք, որ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի պաշտպանական խումբը նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացնել դատախազություն: