Չինաստանում ձերբակալվել է FedEx-ի օդաչուն
Չինաստանն իր երկրում ԱՄՆ ներկայացուցչին տեղեկացրել է, որ օդանավակայաններից մեկում ձերբակալվել է FedEx-ի ամերիկացի օդաչուն: Այս մասին հայտնել է Չինաստանի արտգործնախարար Գեն Շուանը:
Նա հավելել է, որ օդաչուն կասկածվում է անօրինական ճանապարհով պնևմատիկ զենքերի փամփուշտներ արտահանելու մեջ, վերջինիս գրավի դիմաց ձերբակալելուց հետո բաց են թողել:
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Չինաստանի Գուանչժոու քաղաքում ձերբակալվել է ամերիկյան զինված ուժերի նախկին օդաչու, ով այժմ աշխատում է FedEx ընկերությունում: Ըստ նախնական տվյալների՝ օդանավակայանի աշխատակիցը նրա իրերում մեկ տուփ չհայտարարագրված փամփուշտներ է հայտնաբերել, թվով 681 փամփուշտ: