Սա ի՞նչ վարչապետի պահվածք էր. ասում ա` Մանվելի թուրը ծախեիք. զոհվածների մայրերը դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումից (տեսանյութ)
Դա ի՞նչ վարչապետի պահվածք է խռովելը: Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ասացին զոհված զինվորների մայրերը: Վերջիններս նկատեցին, որ Փաշինյանի պատասխաններն իրենց չբավարարեց:
«Գեղեցիկ չի էն փաստը, որ ասում ա Մանվելի (նկատի ունի գեներալ Մանվել Գրիգորյանին-հեղ.) ունեցվածքը, թուրը, ոսկին ծախեիք տանեիք էս անեիք, էն անեիք: Եթե ճիշտ խոսենք, էսօր ամբողջ ղեկավարությունը իր ձեռքի տակ ա, նույն Մանվելին ինքն ա կալանավորել, գիտի՝ ում ձեռքին ինչ կա: Դե թող վերցնի իրենցից, բերի զոհվածների ընտանիքներին բաժանի»,- ասաց մայրերից տիկին Նունեն:
Ծնողները լրագրողների հետ զրույցում ասացին, որ 5 օր ժամանակ են տալիս վարչապետին, ու եթե այդ ընթացքում նա իրենց խնդրով չզբաղվի` նստացույցեր ու հացադուլներ կանեն:
Մանրամասները` տեսանյութում