Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է 80 ներգաղթյալ
Բրիտանիայի սահմանապահները երեքշաբթի օրը 80 անօրինական ներգաղթյալների են ձերբակալել, ովքեր նավակներով փորձել են Լա Մանշի նեղուցով հատել Մեծ Բրիտանիայի ջրային տարածքը:
Վերջին շրջանում դա մեկ օրվա ընթացքում թվով ամենաշատ ներգաղթյալների ձերբակալման դեպքն է: Սահմանապահ ուժերի փոխանցմամբ ձերբակալվածների մեջ եղել են Իրանի, Իրաքի, Թուրքիայի, Աֆղանստանի, Պակիստանի, Ֆիլիպինների, Վիետնամի ու Եթովպիայի քաղաքացիներ:
Փոխանցվում է նաև, որ անօրինական ներգաղթյալների երկու խմբին հաջողվել է հատել նեղուցը ու հայտնվել Սասսեքսի կոմսության տարծքում: Այս տարվա սկզբից ի վեր Մեծ Բրիտանիա են ժամանել շուրջ 1256 ներգաղթյալներ: