«Ժամանակին Սերժ Սարգսյանի կողմից հաստատած «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիայի քարտեզն այսօր փոխարինվել է «Նահանջ լեռներից» օպերացիայի քարտեզով». ԽաչատրյանԱլիևի պահանջով դրվում է մեր բանակի կազմալուծման հիմքը, որ միայն սահմանապահներ լինեն. Դանիելյան (տեսանյութ)Աբրահամ Գասպարյանն ու Ավետիք Չալաբյանը կոչ են անում վաղը կեսօրին Երևանում դիմավորել Բագրատ սրբազանի առաջնորդած երթը (տեսանյութ)Մենք կանգնում ենք շարժման շարքերում, սա Ավարայրի, Սարդարապատի, Բաշ Ապարանի ճակատամարտն է. հայտարարությունՀարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիս, եթե որդիաբար արձանագրեմ, որ Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանինԱվազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռիում․ կալանավորվել է նրա համադասարանցինՀնարավո՞ր է արդյոք լինել Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ և աջակցել եկեղեցին քանդող դավաճանական խմբակին. Արսեն ՋուլֆալակյանԷդգար Ղազարյան. Պատի տակ մնացած Վաղոն
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (լուսանկարներ)
Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է Իշխան Զաքարյանից. Թևանյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու սցենարներըԴեպի Երևան քայլերթը մեկնարկեց Տերունական աղոթքով (տեսանյութ)Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Պեսկով Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Վլադիմիր ՄարտիրոսյանԻնչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր (տեսանյութ)
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Շվեդիայի Հայ Առաքելական Եկեղեցու խորհուրդն իր զորակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (լուսանկար)ՔՊ-շչիկները, իրենց պարագլխի շուրթերով, փորձում են ձևակերպել Հայաստանի արժեքային նոր համակարգ, իրենց պետական հանցագործությունները դրանցով քողարկելու համար. քաղաքագետՍերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, 7 և 8 տարին լրանալու դեպքում դպրոց չհաճախած երեխաները կընդունվեն միանգամից 2-րդ և 3-րդ դասարաններ. ԿԳՄՍՆ-ն հայտնում է փոփոխությունների մասինԷջմիածնում մի ամբողջ թաղամաս ողողվել է կեղտաջրերով, «Վեոլիա ջուր»-ը ոչ մի լուծում չի տվելԿանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին. Դանիայի Հայ Առաքելական Եկեղեցու համայնքային խուրհուրդՀայ ժողովուրդն այսօր իր գոյության իրավունքը պաշտպանելու հրամայական ունի ու ոտքի է կանգնել՝ վստահելով, համախմբվելով Հայոց եկեղեցու հոգևոր հայրերի շուրջ. Սեյրան Օհանյան
Արցախի հերոս Սերժ Սարգսյանի կողմից հաստատված օպերացիայի շնորհիվ մայիսի 9-ը գրվեց հայոց պատմության էջերում` որպես Շուշիի ազատագրման օր. Հենրիխ Դանիելյան
ԱՄՆ-ում խոսել են Զելենսկու դեմ մահափորձի մասինԲուժաշխատողներին կստիպեն պարտադիր մասնակցել էթիկական նորմերի իմացության դասընթացներին
Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաք
Շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը Դուբայի մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ են տոնել
«Մենք պետական կառավարման ղեկին լինելու ձգտում և ամբիցիա չունենք, բայց չենք էլ կարող լինել անտարբեր»․ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան
Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե ՀովհաննիսյանՀՀ–ն կողմ է փողերի լվացման դեմ պայքարին
Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբ
Մենք կրկին կապրենք ազգային վերելքներ. Սասուն ՄիքայելյանՇարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետԱՄՆ-ի կողմից Իսրայելին սպառազինությունների մատակարարումը դադարեցված է
Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ
Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204 (տեսանյութ)Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ եկեղեցին ու հոգևորականությունը պիտի անջատ լինեն նաև հասարակությունից․ Ռուբեն Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոցԱզգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս ՄարտիրոսյանԳյումրիից երթ է սկսվում Երևան․ ՈւՂԻՂՓաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴՄբապեն աչքերը փակել է և հեռացել, երբ լրագրողը նրան «Ռեալի» մասին հարց է տվելՄայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1...-2 աստիճան ցուրտԽաբե՞լ են, թե՞ ճնշել․ «Հրապարակ»Բարի լու՜յս Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից․ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քաղաքացիների երթը Չարենցավանից կուղևորվի Աբովյան«Խենթ Երիտասարդ» ՀԿ-ն այսօր՝ ժամը 13։30֊ին, Մատենադարանի տարածքից երթով կմիանա Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանըԻսրայելը պատասխան հարվածներ է հասցնում Լիբանանին2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններուն մահվան 32, 2023-ին`53, 2024-ի առաջին 5 ամսում` 30 դեպք. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը. «Ժողովուրդ»Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Մամուլ

«168 ժամ». Հունվարից հին մեքենաները թանկանում են. «շուկան լրիվ քանդվում է»

«168 ժամ» թերթը գրում է.

«Մաքսատուրքերը ԵՏՄ մասշտաբով 17-ից 15, 22-ից 20 տոկոսի են իջեցրել, բայց ասել, որ մաքսատուրքը չի թանկանա, ճիշտ չէ: Հունվարից հետո քաղաքացին ավելացված արժեքի հարկ չի վճարելու, մաքսազերծելու են միասնական դրույքաչափով: Այժմյան 32 տոկոսը մինչեւ երեք տարեկան մեքենայի համար դառնալու է 48 տոկոս, հին մեքենաներինն էլ ավելի բարձր՝ կախված շարժիչից»,- Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է ՀՀ փոխվարչապետի խորհրդական Հովհաննես Ազիզյանը:

Նրա փոխանցմամբ՝ ստացվում է 15 տոկոս նոր՝ մինչեւ 7 տարեկան մեքենաների համար, մինչեւ 1800 սմ խորանարդ ծավալ ունեցողների համար՝ 20 տոկոս, բայց ոչ պակաս 0.36 եվրո՝ 1 սմ խորանարդի համար: 1800-3000 սմ խորանարդ մեքենաների համար՝ 20 տոկոս, բայց ոչ պակաս, քան 0.44 եվրո 1 սմ խորանարդի համար: 3000 սմ խորանարդ եւ ավելիի դեպքում՝ 20 տոկոս, բայց ոչ պակաս քան 0.8 եվրո՝ 1 սմ խորանարդի համար:

Մաքսազերծման այլ սխեմա կլինի իրավաբանական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռներեցների համար:

«Ինչպես հասկացա՝ գները ԵԱՏՄ մասշտաբով են, իսկ դա Հայաստանի համար շատ վատ է: Հիմա Հայաստան գումար է մտնում, որովհետեւ ԵԱՏՄ-ից ավելի էժան ենք մաքսազերծում, մեքենաներն ավելի մատչելի են, բայց, եթե բոլոր երկրներում հավասարվում է, ապա ԵԱՏՄ երկրների գնորդները՝ ղազախները, ռուսները արդեն չեն գա, հասնի Հայաստան, որ մեքենա գնեն, ամեն մեկն իր համար կբերի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող Դավիթ Գասպարյանը:

«Փաստորեն, հին մեքենաները, ի տարբերություն նորերի՝ թանկանում են: Ճապոնիայից հիմնականում բերվում էին հին մեքենաները, որովհետեւ նորերը շատ թանկ են, իսկ ԱՄՆ-ից եւ՛ նորն է բերվում, եւ՛ հինը: Բայց այստեղ մեկ խնդիր է առաջանում: Այն մարդը, ով ուզում է 4000-6000 դոլարանոց մեքենա ունենալ, արդեն ԱՄՆ-ից, Ճապոնիայից չի կարող պատվիրել ու բերել. մարդկանց գրպանի համար նոր ներկրվող մեքենաները թանկանում են: Այսինքն, եթե մարդը նախկինում ուներ 6000 դոլար, կարող էր ձեռք բերել, ասենք, 2010 թվականի արտադրության որեւէ մեքենա, հիմա միայն այդ մեքենայի մաքսազերծումն այնքան թանկ է լինելու, որ չարժե ներկրել:

Միջինից բարձր խավի ներկայացուցիչները, ովքեր ձեռք էին բերում 18.000 դոլարանոց մեքենա, այն կդառնա 20.000 դոլար, իսկ միջինից ցածր խավի համար մեքենաները շատ են թանկանում: Ինչ վերաբերում է դրույքաչափերին՝ ինչպես հասկացա, մինչեւ 5 տարեկան մեքենաների դեպքում 32-ից դառնում է 48 տոկոս, նշանակում է՝ 10 տոկոսով մեքենաների մաքսազերծման գումարը կբարձրանա, բայց 5 տարեկանից հներինը կախված է շարժիչի աշխատանքային ծավալից»,- հավելեց նա:

Դավիթ Գասպարյանը նկատեց՝ շուկան լրիվ քանդվում է, ու զրոյից է սկսվելու ամեն ինչ:

«Ժամանակը ցույց կտա՝ Ղազախստանից մարդիկ կգա՞ն մեքենա գնելու, թե՞ ոչ: Հրաշք էր, որ մեր ժողովուրդը մի երկու տարի գումար աշխատեց, իսկ հիմա, որ հավասարվում է, մաքսազերծելու են միասնական դրույքաչափով, իմ կարծիքով՝ էլ չեն գա ԵԱՏՄ երկրներից: Այդքան շատ մեքենա բերում էին, որովհետեւ գալիս-գնում էին, եթե միայն հայկական շուկայի համար լիներ, այսքան մեքենա չէր գա, որովհետեւ մեծ պահանջարկ չկա»,- նշեց Դավիթ Գասպարյանը:

Նրա խոսքով՝ ռուսական արտադրության հին մեքենաներն ու Ճապոնիայից բերվածն իրար հետ չեն կարող մրցել:

«2004 թվականի ճապոնական մեքենան չես կարող համեմատել ռուսական արտադրության 2004 թվականի մեքենայի հետ: 2004 թ. ռուսական մեքենայի, կարելի է ասել, կաշին ու ոսկորն է մնացել, ինչը չենք կարող ասել ճապոնականի դեպքում»,- եզրափակեց Դավիթ Գասպարյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում